Բաժիններ՝

Մուն Չժե Ինը Թրամփին կփոխանցի Կիմ Չեն Ունի ուղերձը

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը մտադիր է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպմանը նրան փոխանցել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի ուղերձը: Այդ մասինՀարավային Կորեայի ղեկավարը սեպտեմբերի 20-ին հայտարարել է ԿԺԴՀ իր այցի արդյունքներին նվիրված բրիֆինգում:

«Երբ ես հաջորդ շաբաթ հանդիպեմ նախագահ Թրամփի հետ, ես նրան կփոխանցեմ նախագահ Կիմ Չեն Ունի ուղերձը»,- ասել է  նա: Մուն Չժե Ինը հույս է հայտնել, որ ԿԺԴՀ-ի հետ հաշտության պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում:

Նա հավելել է, որ Կիմ Չեն Ունը հուսով է առաջիկայում եւս մեկ հանդիպում անցկացնել Դոնալդ Թրամփի հետ: «Մեր զրույցների ընթացքում նախագահ Կիմ Չեն Ունն ասաց, թե հուսով է, որ մոտալուտ հանդիպում կունենա նախագահ Թրամփի հետ»,- ասել է Մուն Չժե Ինը: Նա նաեւ հայտնել է, որ Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարները Փհենյանի գագաթնաժողովում հասել են գաղտնի պայմանավորվածությունների, որոնց մասին Մուն Չժե Ինը Դոնալդ Թրամփին կիրազեկի սեպտեմբերի 24-ին ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում:

Ինչպես արդեն հաղորդվել է, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը սեպտեմբերի 19-ին համատեղ հայտարարություն են ընդունել միջկորեական գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ: Դրանում ասված է, որ Փհենյանը որոշել է ամբողջովին ապամոնտաժել«Տոնչհան» հրթիռային զինափորձարանը:

Փաստաթղթում նշվում է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է ապահովել օտարերկրյա դիտորդների մուտքը զինափորձարան: ԿԺԴՀ-ն պլանավորում է ապամոնտաժել Յոնբենի միջուկային ռեակտորը՝ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, ասված է հայտարարության մեջ:

Մուն Չժե Ինի խոսքով՝ կորեական երկու պետություններն առաջին անգամ պայմանավորվել են միջուկազերծման կոնկրետ քայլերի շուրջ, Հյուսիսային Կորեան նաեւ համաձայնել է վերացնել «հակամարտությունների բոլոր աղբյուրները» Կորեական թերակղզում: Կողմերը հավաստել են Կորեական թերակղզին «միջուկային զենքից ազատ խաղաղության գոտու» վերածելուն ուղղված ակտիվ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը:

Կողմերը պայմանավորվածությունների են հասել երկկողմ հարաբերությունների մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, մինչեւ 2018 թվականի վերջը կողմերը պայմանավորվել են սկսել արեւմուտքում եւ արեւելքում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների միավորման աշխատանքները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս