Բաժիններ՝

«ԵՄ-ի գագաթնաժողովն առաջընթացի չհասավ միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում». Յունկեր

Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն առաջընթացի չի հասել միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ ժամանելով ոչ պաշտոնական հանդիպման երկրորդ օրվա նիստին:

«Միգրացիայի հարցում կոնկրետ առաջընթաց չկա: Բայց ես կարծում եմ, որ մենք դեռ այս տարի կկարողանանք մոտեցնել դիրքորոշումն երը Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանության նկատմամբ»,-նշել է նա՝ պատասխանելով Եվրոպայի ղեկավարների սեպտեմբերի 19-ի աշխատանքային ընթրիքի ընթացքում միգրացիայի շուրջ կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ հարցին:

ԵՄ-ի նոր միգրացիոն ճգնաժամը կապված է հանրակցության երկրների տարածքում, նախեւառաջ հարավային պետություններում՝ Իտալիայում, Իսպանիայում եւ Հունաստանում, փախստականների ու տնտեսական միգրանտների արագ կուտակման հետ: Ընդսմին ԵՄ-ի այլ երկրներում միգրանտների տարաբնակեցման եւ հայրենիք նրանց վերադարձնելու եվրոպական մեխանիզմները շարունակում են գործել խիստ անարդյունավետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս