Բաժիններ՝

Թրամփը նշել է Ջորջ Բուշ Կրտսերի գլխավոր սխալը նախագահի պաշտոնում

Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն ամենամեծ սխալն 1 գործել երկրի պատմության մեջ՝ զորքեր մտցնելով Մերձավոր Արեւելք: Այս կարծիքը ԱՄՆ-ի ղեկավարը հայտնել է Hill TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մեր երկրի պատմության մեջ կատարված ամենամեծ սխալը Մերձավոր Արեւելք զորք մտցնելն էր նախագահ Բուշի կողմից»,-ասել է Թրամփը: «Թեեւ Օբաման էլ սխալ գործեց (որոշում ընդունելով զորքերի դուրսբերման մասին), բայց դրանք այնտեղ մտցնելը, ըստ իս, ամենամեծ սխալն էր, որը կատարել են մեր երկրի պատմության մեջ»,-ընդգծել 1 նա:

Թրամփն իր տեսակետը պարզաբանել է նրանով, որ Միացյալ Նահանգները, նրա խոսքով, «7 տրլն դոլար 1 ծախսել Մերձավոր Արեւելքում»: «7 տրլն դոլար եւ միլիոնավոր կյանքեր, ես հաշվի եմ առնում երկուստեք կրած կորուստները: Միլիոնավոր կյանքեր»,-ասել է նա:

Թրամփի հայտարարությունների կապակցությամբ հեռուստաալիքը ներկայացրել է Պենտագոնի վիճակագրությունը, որի համաձայն, Իրաքում, Աֆղանստանում եւ Սիրիայում 2001-ից մինչեւ 2018 թվականը ռազմական գործողություններ վարելու վրա ԱՄՆ-ը ծախսել է 1,52 տրլն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս