Բաժիններ՝

Իրանը խնդրել է ՄԱԿ-ին՝ դատապարտել Իսրայելին Թեհրանի նկատմամբ սպառնալիքների քաղաքականության համար

Իրանը դիմել է Միավորված ազգային կազմակերպությանը՝ խնդրելով դատապարտել Թեհրանի նկատմամբ սպառնալիքների իսրայելական քաղաքականությունը, ինչպես նաեւ հսկողության տակ առնել Թել Ավիվի միջուկային ծրագիրը:

Այդ մասին հայտնել է հեռուստառադիոհաղորդումների IRIB իրանական կորպորացիան: Համապատասխան ուղերձը համաշխարհային կազմակերպությանն ուղարկել է ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլյամ Ալի Խոշրոուն: Նամակը հասցեագրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին:

«Թել Ավիվի միջուկային զենքը անվտանգության գլխավոր սպառնալիքն է տարածաշրջանում»,- ասված է ուղերձում: Այդ կապակցությամբ իրավական կողմը «կոչ է անում հանդես գալ Իսրայելի քայքայիչ քաղաքականության դեմ, ինչպես նաեւ կարծր դիրք բռնել, որպեսզի Թել Ավիվը գործի միջազգային կանոններին ու ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան»:  Թեհրանը պնդում է, որ «Իսրայելը պետք է միանա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին եւ իր միջուկային ծրագիրը դնի ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»:

Հունիսին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում զետեղել էր այն միջուկային լիցքերի թվաքանակով աղյուսակը, որ տարբեր երկրներ ունեին 2018 թվականի հունվարի դրությամբ՝ հղում անելով խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտին: Այդ ցուցակում հիշատակված է Իսրայելը՝ 80 միավոր միջուկային զենքով: Մինչդեռ պաշտոնապես Իսրայելը չի հաստատում ու չի հերքում երկրում միջուկային մարտագլխիկների առկայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս