Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Սեզար Ֆլորին Պրեդային և Շտեֆան Շեննաքին։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին, երեկ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում հրազենային վնասվածք է ստացել, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։
Թուրքիայի խորհրդարանում երկրի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումը երեկ ավարտվել է ծեծկռտուքով, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը կազմել է ավելի վաղ ԶԼՄ-ներում հրապարակված փաստաթուղթը, որտեղ տեղեկություններ է պարունակվում իբրև Ռուսաստանի մոտ գտնվող՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատի մասին։
Ռուսաստանում ռազմական հետաքննությունը անցկացրել է Սև ծովում կործանված ռուսական «Տու-154» ինքնաթիռի պայթյունատեխնիկական փորձաքննություն, հայտնում է «Կոմերսանտը»։
Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքից մեկնարկել է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի նվազագույն արժեքը մեկ մարդու համար գրեթե 55 հազար եվրո է: Այս մասին հաղորդում է ճամփորդության կազմակերպիչ ընկերության՝ Silversea Cruises-ի մամուլի տեղեկագիրը:
ՆԱՏՕ-ն այսօր առավել կայացած և հզոր ռազմաքաղաքական պաշտպանական կառույց է աշխարհում: Դաշինքի անդամ պետությունները տնտեսական, ֆինանսական, ռազմական և գիտատեխնիկական առումներով գտնվում են առաջատար դիրքերում, ինչը, բնականաբար, ազդում է նաև Դաշինքի հնարավորությունների վրա:
«Այսպիսի նախագծերը գլոբալ, տարածաշրջանային ծրագրեր են, այստեղ նման գումարների մասին խոսելը և պատճառաբանելը, թե մեծ գումարներ են անհրաժեշտ, և այդ պատճառով հնարավոր չէ իրականացնել, քարոզչություն է որոշակի ուժերի կողմից»։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՌԴ-ի հետ պայքարել «Իսլամական պետության» դեմ:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է ստեղծել առավելագույնը հնարավոր մեծ թվով աշխատատեղեր երկրի նախագահի պաշտոնում:
«ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն ու ընդհանրապես եվրոպաբնակ հայերս շատ գոհ ենք բանակցությունների ընթացքից և լիահույս, որ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին մեծ հնարավորություններ կընձեռի»,- ասաց Պետո Դեմիրճյանը։
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 10-ին կոչ է արել ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետական օրենսդիրներին՝ ջանքեր գործադրել բժշկական ապահովագրության ծրագիրն անհապաղ չեղարկելու նպատակով, որն ընդունվել է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամայի օրոք եւ ստացել Obamacare անվանումը:
Նշվում է, որ ծխախոտի գործածության հետեւանքով ամեն տարի մահանում է վեց միլիոն մարդ: Նրանք հիմնականում զարգացող երկրների բնակիչներ են:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վերաբաշխելու իշխանությունների ճյուղերի միջև լիազորությունները։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է gazeta-ն, ասվում է Նազարբաևի պաշտոնական կայքում։
Լեհատան է ժամանել ևս շուրջ 300 ամերիկացի զինծառայող ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում դաշինքի ներկայության ուժեղացման շրջանակում, հայտնում է EFE-ն։
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են հունվարի 23-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցությունների տեխնիկական դետալները, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Անկարան Մոսկվայից ակնկալում է մեղմացում, այնուհետ վիզային ռեժիմի չեղարկում թուրք քաղաքացիների համար, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն 180 օտարերկրացի լրագրողի Լեռնային Ղարաբաղ «անօրինական կերպով» այցելության համար ներառել է «սև ցուցակում», հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ-ին։
Դամասկոս նահանգի նահանգապետը հայտարարել է, որ կառավարությունը համաձայնության է եկել ընդդիմության հետ Վադի-Բարադա հովտի տարածքում մասնագետների մատչումի վերաբերյալ վնասված օբյեկտին, որը ջուր էր մատակարարում Սիրիայի մայրաքաղաքին, հայտնում է Reuters-ը։
Թուրքիայի զինված ուժերը Մոսուլը ԴԱԻՇ-ից ազատագրումից հետո կլքեն Իրաքը, ասել է Իրաքում Թուրքիայի դեսպան Հիշամ ալ-Ալավին, հաղորդում է NTV հեռուստաալիքը։
2016 թվականի նոյեմբերին CNBC հեռուստաալիքը հաղորդել է, որ Բաֆետի կարողությունը 11 միլիարդ դոլարով ավելացել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
Թալիբների և ԴԱԻՇ-ի զինյալների միջև Աֆղանստանում մարտերի մասին տեղեկություններ ավելի վաղ հաղորդվել էին Նանգարհար և Զաբուլ քաղաքներում։
Վրացական կողմն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
Մոսկվան կարծում է, որ հայտարարությունները, թե Ռուսաստանը կոմպրոմանտ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, փորձ է՝ վնասելու երկկողմ հարաբերություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նման պնդումները որակել է որպես «բացարձակ անհեթեթություն»։
Անկարայում կայացել են Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Մևլյութ Չավուշօղլուի և Միխայիլ Ջանելիձեի բանակցությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերմանական Bild ամսագիրը հրապարակել է «աշխարհի գլխավոր սրիկաների վարկանշային աղյուսակը, որոնք կարող են փչացնել 2017թ.»։
Թուրքիայի իշխանությունները մտադիր են Սիրիայի հետ սահմանին բետոնե պատ կառուցելուց հետո նմանօրինակ պատ կառուցել նաև Հայաստանի ու Իրանի հետ սահմանին: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
2016թ. նոյեմբերին Ադրբեջանի բանկերը վաճառել են 171.61 մլն դոլար, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկին։
2016թ. Ռուսաստանում 40 նավթագազային և 60 օգտակար հանածոների հանքավայրեր են հայտնաբերվել, հայտնել է ՌԴ բնության նախարասր Սերգեյ Դոնսկոյը։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Նախիջևան, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին։