Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է, ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունը․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․
«Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է, ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունը և այն արժեքային հիմքը, որի վրա կառուցվում են ազատությունը, ժողովրդավարությունը, արդարությունն ու իրավունքի գերակայությունը:
Անկախ և ինքնիշխան պետության զարգացման ճանապարհին ուժեղ պետականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետական ինստիտուտները գործում են Սահմանադրության ոգուն ու տառին համահունչ, իսկ հանրային ու քաղաքական գործընթացների հիմքում դրված են օրինականությունը, փոխադարձ հարգանքը եւ ժողովրդավարական արժեքների նկատմամբ անշեղ հավատարմությունը
2026 թվականի հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը` օժտելով մեր քաղաքական թիմին այդ հանձնառությունն իրագործելու մանդատով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկեցություն եւ նոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի»:


