«Միանշանակ, նախագահ Թրամփը կցանկանար բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հավատացած եմ, որ Լեռնային Ղարաբաղը կարող է դրա հնարավորությունը տալ, թույլ տալով Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին արդյունավետ աշխատելով միասին, այս հակամարտությունը խաղաղ կարգավորման հասցնել»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը կցանկանար ԱՄՆի հետ համատեղ ամրապնդել երկու երկրների առաջատար դերը Մերձավոր Արևելքի անվտանգության խնդրի լուծման գործում:
Ադրբեջանցի տնտեսագետ Օքթայ Հագավերդիևի փոխանցմամբ` Ադրբեջանի անշարժ գույքի պետական կոմիտեն 2016-ի սեպտեմբերից անցկացրել է պետական օբյեկտների մասնավորեցման 20 աճուրդ, որոնց ժամանակ մասնավորեցրել է մոտ 1700 օբյեկտ:
ՄԱԿի հումանիտար հացերով զբաղվող բաժնի ղեկավար Ստիվեն Օ՛Բրայանը ՄԱԿում կայացած ելույթի ժամանակ նշել է, որ 1945 թվականից սկսած աշխարհն ամենալուրջ հումանիտար ճգնաժամն է ապրում, և մի շարք երկրներում ավելի քան քսան միլիոն մարդ տառապում է սովից:
Alaska Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը պատրաստ է եղել թռիչքին, երբ բեռնատարը բախվել է դրա ձախ թևին: Բեռնատարը շրջվել է, ինչի հետևանքով տուժել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը:
Սիրիայում հումանիտար իրադրությունը կվատանա, եթե չձեռնարկվեն շտապ ու վճռական միջոցներ, այսօրվա դրությամբ օգնության կարիք ունեն 13,5 մլն սիրիացիներ:
Փորձագետների խոսքերով, Ռուսաստանն աջակցում է Եվրոպական Միության աջթեւայիններին ու ծայրահեղ աջերին` Եվրոպական Միությունը մասնատելու նպատակով: Նրանք հորդորում են ԱՄՆ-ին ու նրա եվրոպական դաշնակիցներին դա թույլ չտալու համար կիրառել համապատասխան ջանքեր:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան մարտի 10-ին միաձայն դատապարտել է խաղաղապահների կողմից սեռական բնույթի հանցագործությունները` մատնանշելով այն պատասխանատվությունը, որը կրում է պետությունն իր զինծառայողների նկատմամբ:
«Մենք այս ուղղությամբ ղեկավար դերակատարում ունենք, իսկ Իրանի հետ սերտ համագործակցությունը համարվում է մեր առաջնահերթություններից մեկը»,- նշեց փոխվարչապետը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն է արձագանքել Նիդերլանդների կառավարության որոշմանը, որով արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռին արգելվել է վայրէջք կատարել երկրում:
«Չնայած որ 25 տարվա ընթացքում բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, դիվանագիտական գործունեության նպատակն է ստեղծել պայմաններ կարգավորման համար: Երեք երկրի համանախագահներն ու կառավարությունները շարունակում են ջանքեր գործադրել, քանի դեռ հակամարտող կողմերը քաղաքական կամք չեն դրսևորել»,- նշել է նա:
Մարտի 11-ի Ադրբեջանի ընդդիմադիր Meydan Tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը հայտնել է, որ մարտի 11-ի գիշերն Ակնայի (Աղդամ) հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբբասով Հասանալի Չինգիզ օղլուն (Abbasov Həsənəli Çingiz oğlu):
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՌԴ-ից Հայաստան ներմուծման ծավալները զգալիորեն ավելացել են: «Սա նշանակում է, որ հիմա մեր գործարարները ոչ թե երրորդ երկրներից են բերում այս կամ այն ապրանքը, այլ Ռուսաստանից, քանի որ դա ավելի ձեռնտու է: Մենք տեսնում ենք, որ առաջընթաց կա ու մեր բիզնեսի համար հեշտացել է առևտուրը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Ռուսաստանը միակ լուրջ ուժն է, որն արդյունավետ պայքարում է ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ:
Գորլովկայի հյուսիսային շրջանի Գոլմովսկի գյուղի խաղաղ բնակիչը հրազենային վիրավորում է ստացել մարտի լույս 11-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի կողմից արձակված կրակոցների հետևանքով։
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը մարտի 10-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին:
Ստամբուլի Բույուքչեքմեջե շրջանում քաղաքացիական ուղղաթիռի կործանման գործով հետաքննություն է սկսվել:
ԱՄՆ նոր կառավարությունն ահաբեկչության դեմ պայքարում դեռևս լուրջ քայլեր չի ձեռնարկել՝ սահմանափակվելով միայն հռետորաբանությամբ և տեղային գործողություններով:
Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ԱՄՆ արևմտյան թևը կոչ է արել իր անդամներին բոյկոտել «Օսմանյան լեյտենանտ» ֆիլմը, քանի որ այն ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է ամերիկյան FresnoBee-ն:
Նյու Յորքի քաղաքային իշխանություններն անանուն աղբյուրի միջոցով լրատվամիջոցներին հայտնել են Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան պատճառը: Associated Press գործակալությանն անանուն աղբյուրն ասել է, որ դիվանագետը մահացել է սրտի կաթվածից:
«Ամեն երկիր ինքը պետք է աշխատի, հույս չդնի մյուսի վրա, որպեսզի իր տեղը գտնի այս մեծ նոր ներկապնակում: Հայաստանն այս առումով խնդիրներ ունի, բայց կարծում եմ, որ իր տեղը կգտնի»,- նշեց Ֆյոդոր Լուկյանովը:
Դիվանագետը նշել է, որ համանախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են բանակցային սեղանին եղած գաղափարները: Նա նաև ընդգծել է, որ հանդիպմանը քննարկվել է իրադրությունը շփման գծում:
«Հարցն այն չէ, որ Ռուսաստանը կատարում է որոշ գործողություններ, որոնք կարող են վնասել Հայաստանին, ես կարծում եմ, որ դա լիովին բացառված է: Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա ռազմատեխնիկական համագործակցություն. այն ոչ ոք չի հերքում, սակայն, կարծում եմ, այն զսպող գործոն է»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնալիքներ է հնչեցրել Նիդերլանդների հասցեին` կապված այդ երկրում իր ելույթ արգելելու որոշման հետ:
«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրվեց հայ-ռուսական համատեղ խմբավորումների ստեղծման մասին համաձայնագիր և Հայաստանում 102-րդ ռազմական բազան հանդիսանում է լուրջ պատասխան տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատում հայիրանական հարաբերությունները և տարածաշրջանում Իրանի դերն ու վարած հավասարակշիռ քաղաքականությունը:
Թուրքիան դադարեցրել է լաստանավային հաղորդակցությունը Ղրիմի հետ այն վերսկսելուց վեց ամիս անց:
Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիան գերմանական կառավարության քայլերը նացիստական գործելաոճին նմանեցնելով հատել է կարմիր գիծը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռիչարդ Հոգլանդը (Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ժամանել են Ադրբեջան:
Ցավոք, այդ ժամանակ Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ռազմական ուժը հակադրեց: Եվ չնայած սպառազինության, դեմոգրաֆիայի զգալի տարբերությանը՝ Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր իրավունքները, ձևավորել պետական կառավարման արդյունավետ համակարգ: