Բաժիններ՝

Քաբուլում կառավարական համալիրի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 43-ի

Քաբուլում կառավարական համալիրի վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 43-ի: Այդ մասին դեկտեմբերի 25-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի առաղջապահության նախարարությանը: Ավելի վաղ հայտնի էր գրոհի 27 զոհերի մասին: Գործակալության տեղեկատվությամբ՝ եւս տասը մարդ վերքեր է ստացել:

Դեկտեմբերի 24-ին մի խումբ զինված մարդիկ հարձակում են գործել Քաբուլի կառավարական համալիրի շենքերի վրա՝ պատանդ վերցնելով Սահմանափակ հնարավորություններով անձանց եւ պատերազմի զոհերի ընտանիքների գործերի ազգային վարչության աշխատակիցներին: Ծայրահեղականները երեք պայթյուն են իրականացրել ու կրակ բացել: Առայժմ երկրի տարածքում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս