Թրամփը պատրաստվում է հանդիպել Էրդողանի հետ
ԱՄՆ-ի Սպիտակ տունը հայտարարել է Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև կայանալիք հնարավոր հանդիպման մասին:
Հայտարարության մեջ նշվում է, որ առաջիկայում նախագահ Թրամփը պատրաստ է հանդիպման, սակայն չի շեշտվում, թե երբ կամ ինչ ծրագրով տեղի կունենա այն:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ նախագահների դեկտեմբերյան հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Թրամփին Թուրքիա է հրավիրել, վերջինս ջերմորեն է արձագանքել և հավելել, որ 2019թ. ընթացքում անպայման կայցելի Թուրքիա:
Հիշեցնենք, որ երկու երկրի նախագահների վերջին պաշտոնական հանդիպումը տեղի էր ունեցել Սպիտակ տանը 2017թ. մայիսին: Թրամփը և Էրդողանը հանդիպել են նաև Արգենտինայում անցկացված Մեծ քսնայակի (G20) գագաթնաժողովի ժամանակ: