Արդեն 9 ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ ՈւելդանովԳալուստյանի գործով քննությունն ավարտված է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի երկու անդամներին` Թուրքիային և Նիդերլանդներին նվազեցնել ճնշումը:
Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին է վաճառել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի Drone Killer սպառազինությունների համակարգ:
Թուրքիայի և Նիդերլանդների միջև լարված հարաբերությունների համատեքստում թուրքական Սամսուն քաղաքի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է կազմակերպվել` ընդդեմ Նիդերլանդների:
Թուրքիայում Նիդերլանդների գլխավոր հյուպատոսության շրջակայքում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ներկայացնել իր դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում:
«Ինչ վերաբերում է Հայաստանի դերակատարությանը. Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերը բարձրանում է, դա էլ իր հերթին բարձրացնում է Հայաստանի նշանակությունը: Ի վերջո, Ռուսաստանի ռազմաբազան մեր երկրում է: Մենք ունենք ՌԴ-ի տրամադրած այնպիսի զենք, որի գործողության չափերը մի քանի հարյուր կմ է: Այդ մասին գրում է նաև թուրքական մամուլը»:
Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կկայանա մարտի վերջին Մոսկվայում:
Զինված ընդդիմությունը չի մասնակցելու Աստանայում Սիրիային նվիրված հանդիպմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է պատվիրակության ներկայացուցիչ Ուսամա Աբու Զեյդը:
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը կարծիք է հայտնել այն մասին, որ այսուհետ ավելի դժվար է լինելու շարունակել Թուրքիայի հետ տնտեսական ուղղությամբ աշխատանքները։
Ներկայում Թուրքիայում ժողովրդավարությունն աստիճանաբար ապամոնտաժվում է, հայտարարել է Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցությունից ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը՝ մարտի 13-ին ելույթ ունենալով Բեռլինում կայացած համաժողովում:
Նիդերլանդների իշխանությունները Թուրքիայի արտգործնախարարի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարարի այցերն ու միջոցառումները չեղարկելուց հետո թուրք ընդդիմադիր գործիչներին թույլատրել են ելույթ ունենալ ընդդեմ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների:
ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի Մոսկվա այցի ժամանակ:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջը բանակցություններն անհեռանկար են, եւ եվրոպացիները վաղուց պետք է դա հստակ բացատրեն թուրքական կողմին՝ սկսելով համագործակցության նոր ձեւաչափերի որոնումները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Նիդերլանդներին բողոքի միանգամից երկու նոտա է հղել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գերմանացի քաղաքական գործիչները դաշնային կառավարությանը կոչ են արել խիստ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:
Սիրիայի տնտեսությունը 2011 թվականից շարունակվող ճգնաժամի վեց տարվա ընթացքում կորցրել է մոտավորապես 300 մլրդ դոլար:
Ընթացիկ ամսվա վերջին Չինաստանի Չժոուշան քաղաքում (Չզեցզյանի արեւելյան նահանգ) կսկսեն կառուցել Boeing 737 նեղ ֆյուզելաժային ռեակտիվ ինքնաթիռների եզրափակիչ հավաքման կենտրոն:
Ավիաընկերությունները Բեռլինի երկու օդանավակայաններում 660 չվերթ են չեղարկել եւ հետաձգել ցամաքային անձնակազմի 25-ժամյա գործադուլի պատճառով, որն սկսվել է տեղական ժամանակով ժամը 04:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 07:00-ից):
Առնվազն 19 խաղաղ բնակիչներ են զոհվել սիրիական Ռաքա քաղաքի հարավային ծայրամասերին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածներից:
«Այն, որ Ռուսաստանը հարաբերություններ է հաստատում բոլոր նրանց հետ, ում անհրաժեշտ է համարում, կասկած չկա, սակայն Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ այս ուղղությամբ ցանկացած քայլ կատարելիս Հայաստանին՝ որպես դաշնակցի, պետք է ներկայացնի, որ դա որեւէ սպառնալիք չի հանդիսանում»,- ասաց ռուս վերլուծաբանը:
Ռուսական «Вести недели» լրատվական հաղորդման շրջանակում ծավալուն ռեպորտաժով անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական հնարավորություններին: Անդրադառնալով Հայաստանում հնագիտական աշխատանքների բացահայտումներին` ռեպորտաժի հեղինակը պատահական չի համարում այն, որ հնագույն այս երկիրը տեխնոլոգիաների, գիտության կենտրոն է:
Աբխազիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 35 ընտրատարածքներից 22-ում. մեկ ընտրատարածքում կկայանան վերընտրություններ:
«Ռուսաստանը միանշանակ կմիջամտի՝ փորձելով դադարեցնել գործողությունները, հրավիրել համանախագահների ուշադրությունը իրավիճակին: Որեւէ արտաքին շահագրգռվածություն չեմ տեսնում հակամարտության սրացման հարցում»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել Նիդերլանդների հասցեին` կապված իր երկրից երկու նախարարի ելույթներն արգելելու փաստի հետ:
Մալայզիայի իշխանությունները հայտնել են, որ երեք շաբաթ են տալիս սպանված Կիմ Չեն Նամի ընտանիքին նրա մարմինը Քուալա Լումպուրի դիարանից վերցնելու համար, ուր այն բերվել է դատաբժշկական բոլոր փորձաքննություններն ավարտելուց հետո:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն անընդունելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները:
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բետյուլ Սայան Քայան Նիդերլանդներում «անցանկալի անձ» է հայտարարվել և արտաքսվել երկրից:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է միջոցառումների շաբաթ:
Նյու Յորք նահանգն ու քաղաքն արագորեն նախապատրաստվում են գարնանային սաստիկ ձնատեղումներին. օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, մարտի 14-ին սպասվում է բուք, որն իր հետ կբերի 30-ից մինչեւ 45 սանտիմետր ձյուն: