ԱՄՆ-ի կառավարության «փակումը» դժվարացրել է գլխավոր տոնածառի լուսաշղթայի նորոգումը
ԱՄՆ-ի մի շարք ֆեդերալ գերատեսչությունների աշխատանքի դադարեցումը դժվարացնում է երկրի գլխավոր Սուրբծննդյան տոնածառի լուսաշղթայի նորագման գործընթացը, որն ավելի վաղ վնասել է աննհայտ մի անձ: Այդ մասին հայտնել է Hill թերթը՝ վկայակոչելով Ազգային զբոսայգիների ծառայության հայտարարությունը:
Ավելի վաղ դեկտեմբերի 21-ին NBC հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդել էր, որ անհայտ անձը բարձրացել է ԱՄՆ-ի գլխավոր Սուրբծննդյան եղեւնու վրա, որը կանգնած է Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող զբոսայգում: Իրավապահների տվյալներով՝ տղամարդը եղել է հուզական ցնցման վիճակում:
Միջադեպի հետեւանքով վնասվել են եղեւնու մի քանի լույսեր: Ազգային զբոսայգիների ծառայության հայտարարության համաձայն՝ տոնածառն առանց լուսաշղթայի կմնա կառավարության աշխատանքի կասեցման ընթացքում: «Կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման ժամանակ Սպիտակ տան այցելուների համար կենտրոնը եւ ազգային Սուրբծննդյան տոնածառի հրապարակը փակ կլինեն»,- ասված է կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: