
Բրյուսելում չարագործը կրակ է բացել «Կալաշնիկով» ինքնաձիգից. Reuters

Ոստիկանությունը փնտրում է այն չարագործին, որը դեկտեմբերի 24-ին Բրյուսելի կենտրոնում կրակ է բացել ռեստորանի պատուհանի վրա: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտվա ժամը մոտավորապես 10-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին) Բրյուսելի կենտրոնի Լուիզ ավենյուի առեւտրական փողոցում: Տղամարդը «Կալաշնիկով» ինքնաձիգից երեք անգամ կրակել է ռեստորանի պատուհանի վրա ու փախել:
Ինչպես ճշտել է ոստիկանությունը, առայժմ հրաձիգի դրդապատճառները հայտնի չեն: Ընդսմին Բրյուսելի դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ խոսքը չի վերաբերում ահաբեկչական գործողությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: