Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանի նախագահ Լի Չոն Մին իր երկրում կնոջ աշխատասիրության խորհրդանիշ է դարձել այն բանից հետո, երբ պատահաբար աշխատանքի էր եկել բիգուդիները մազերին:
ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում «գնդակն» առավելապես լինելու է նոր կառավարության «խաղադաշտում»։ Բայց, նրա խոսքով, թվում է՝ ով էլ հաղթանակի ընտրություններում՝ կցանկանա վավերացնել ԵՄ-ի հետ բանակցված նոր համաձայնագիրը:
Համայնքների պալատում կայացած լսումներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ծիծաղը տարակուսանքի մեջ է գցել սոցցանցերի օգտատերերին:
«Արդյոք դո՞ւր կգա պարոն Պուտինին, եթե մենք նրան իր իսկ դեղամիջոցը մատուցենք՝ ի պատասխան հրապարակելով զեկույցներ Պուտինի փոքրիկ գաղտնիքների մասին: Տեսնենք, թե որքանո՞վ է իր դուրը գալու, երբ բոլորին հայտնենք, թե որտեղ է նա պահում իր փողերը, որքան այլախոհ է սպանվել նրա հրամանով, ինչպես են նրանք ոչնչացրել մալասիական ինքնաթիռը, եւ մի շարք այլ հարցեր»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մարտի 10-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել է հանդիպման մասին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին՝ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ամերիկյան HBO կաբելային հեռուստաալիքը կնկարահանի գեղարվեստական մինի-սերիալ, որը նվիրված կլինի անցյալ տարի ԱՄՆ-ում տեղի ունեցած սկանդալային նախընտրական արշավի իրադարձություններին:
Ամերիկացի երաժիշտ, երգահան Քրիս Քորնելը ներկայացրել է իր նոր «Խոստումը» սինգլը, որը հնչելու է երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված համանուն ֆիլմում:
Բաքվի ռեժիմը կոռումպացված է, այն բռնապետական և գտնվում է տնտեսական ճգնաժամի կենտրոնում: Բացի այդ՝ այն Եվրամիություն գազի խոշոր մատակարարն է, գրում է հեղինակավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբան Ռեբեկա Ֆոլին՝անդրադառնալով փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իր կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելու մասին։
Փոփոխությունների համաձայն՝ կենսաթոշակային տարիքը ամեն տարի ավելանալու է 6 ամսով տղամարդկանց համար մինչև 2021թ., կանանց համար՝ մինչև 2027թ.։
Բեռլինը հուսով է՝ Թուրքիան այլևս Գերմանիան նացիստական Գերմանիայի հետ չի համեմատի, հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Սեբաստիան Ֆիշերը։
«Այդ փաստաթղթերում խոսվում է ԼՂ հակամարտությունը բռնի ուժով կարգավորելու անթույլատրելիության մասին: Դրանք պարունակում են կոչ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը` վիճելի հարցերը կարգավորել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքների ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- նշել է Զախարովան:
2012թ. ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող 56-ամյա հանրապետական Ջոն Հանսթմանը համաձայնել է դառնալ ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանը, հայտնում են NBC News-ը, Associated Press-ը և CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին։
Ռուսաստանը մտադիր է շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում:
«Թուրքական հոսք» գազատարի և ատոմային «Ակկույու» ատոմակայանի նախագծերի իրականացումը վերադառնում է նախկին հուն և ավելի արագ է զարգանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է RIA Novosti-ն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն և Թուրքիան ակտիվորեն աշխատում են աշխարհում ճգնաժամերի լուծման ուղղությամբ, այդ թվում՝ Սիրիայում, ռազմական գերատեսչությունների ու հատուկ ծառայությունների մակարդակով, սահմանվել են լավ ու արդյունավետ կապեր։
Թուրքիայում դադարել են ընդունել Ղրիմից դուրս եկող նավերը։ Անգամ թուրքական շոգենավերը, որոնք ժամանում են Սևաստոպոլից, չեն կարողանում կայանել Զոնգուլդակ նավահանգստում, հայտնում է korrespondent.net-ը։
Փետրվարին Գերմանիա է ժամանել ավելի քան 14 հազար փախստական, որոնց մեծ մասը՝ Սիրիայից, Իրաքից, Էրիթրեայից և Աֆղանստանից։ Նման տվյալներ է հրապարակել Գերմանիայի ՆԳՆ-ն։
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը թույլատրել է Թուրքիայից ներկրել մի շարք ապրանքատեսակներ, այդ թվում՝ մեխակ, սոխ, գունավոր կաղամբ և բրոկոլի ու այլ մթերք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ Նախարարների կաբինետին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-ին կայցելեն Հայաստան: Մարտի 10ին Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանը ներառվել է այն երկրների հնգյակում, որտեղ ռուսաստանցի զբոսաշրջիկները նախընտրում են թռչել էկոնոմ կարգով։
«Եթե մեզ մոտ չկարգավորվեն այն խնդիրները, որոնք պարզապես խանգարում են տնտեսական դիվանագիտության զարգացմանը, ինտեգրացիային, ապա այս բոլորը կմնան պարզապես լավ խոսքեր և բարի ցանկություններ»:
Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը և Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովն ընդգրկվել են բեռնատարներ արտադրող խոշորագույն արտադրողի՝ «ԿամԱզ»-ի տնօրենների խորհրդի թեկնածուների ցանկում, հայտնում է «Ֆոնտանկան»։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները չեն ընթանում, քանի որ անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան շատ լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին:
Էրդողանի այցելությունը Մոսկվա շատ կարևոր նշանակություն ունի դեպքերի հետագա զարգացման համար. առաջին հերթին՝ դա վերաբերում է սիրիական թնջուկին, որտեղ ոչ միայն երկկողմ հարաբերոթյուններ են զարգանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այլև դա ընթանում է եռակողմ հարաբերությունների շրջանակում:
Ստամբուլի արվարձանում կործանված ուղղաթիռում եղել է Ռուսաստանի 4 քաղաքացի, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Միակ անկախ կինովկայությունը ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի հուղարկավորության վերաբերյալ, որը նկարահանել է ամերիկյան բանակի մայոր Մարտին Մանհոֆը, առաջին անգամ հայտնվել է համացանցում։ Այն հրապարակել է Настоящее Время-ն։
Լեհաստանի «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ Եվրոպան կանգնել է ապաինտեգրման ուղու վրա, այն բանից հետո, երբ ԵՄ երկրների առաջնորդները Դոնալդ Տուսկին վերընտրել են Եվրախորհրդի նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը կոչ է արել առավել սերտացնել համագործակցությունը Արևմտյան Բալկանների երկրների հետ՝ արդյունավետորեն հակազդելու Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը։