
Պակիստանի նախկին վարչապետ Շարիֆը յոթ տարվա բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի համար

Իսլամաբադի դատարանը դեկտեմբերի 24-ին Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆի նկատմամբ դատավճիռ է կայացրել կոռուպցիայի մեղադրանքով: Նախարարների կաբինետի նախկին ղեկավարը դատապարտվել է յոթ տարվա բանտարկության: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Շարիֆի դատավճիռը կապված է այն մեղադրանքների հետ, որ նա ունի ակտիվներ, որոնք զգալիորեն գերազանցում են իր եկամուտները: Նախկին վարչապետը իրավունք ունի գանգատարկել կայացված դատավճիռը:
Ընդ որում՝ դատարանը Շարիֆի վրայից հանել է այն մեղադրանքները, որոնց համաձայն, հուլիսին նախկին վարչապետը բանտարկության էր դատապարտվել 10 տարի ժամկետով: Երկրորդ գործը կապված է Լոնդոնում թանկարժեք բնակարանների գնման հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: