![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիացի քրիստոնյաները Հալեպում և Դամասկոսում նշել են Սուրբ Ծնունդը
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/959290.jpg)
Սիրիայի քրիստոնյաները կաթոլիկական տոմարով Սուրբ Ծնունդն առաջին անգամ Դամասկոսում նշել են կառնավալային երթով: Այդ մասին լրագրողներին պատմել է հանդիսության կազմակերպիչ Ռեյն ալ Մեյլան:
«Մենք Դամասկոսում կազմակերպեցինք մեծ կառնավալ եւ երթ, որն անցավ Բաբ Թումա քրիստոնեական թաղամասի դարպասների Աբբասականների պուրակի մոտով, որտեղ սուրբծննդյան մեծ եղեւնի կա: Դա Հին Դամասկոսի ուղերձն է ամբողջ աշխարհին: Մենք առաջին անգամ նման կառնավալ կազմակերպեցինք, դա նաեւ Սուրբ Ծննդի առաջին հետպատերազմյան տոնակատարությունն է ընդհանրապես»,- նշել է Ալ Մեյլան:
Քրիստոնեական տոմարի գլխավոր օրվան նվիրված ժամերգություն է տեղի ունեցել նաեւ երկրի խոշորագույն քաղաքում՝ Հալեպում, որտեղ հարյուրավոր քաղաքացիներ են տոնական պատարագին ներկա եղել Եղիա Մարգարեի եկեղեցում՝ քաղաքի գլխավոր քրիստոնեական տաճարներից մեկում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: