Բաժիններ՝

«Կասկած չկա, որ ԱՄՆ-ը պարտություն կկրի». Հասան Ռոուհանի

ԱՄՆ-ն իր նպատակին չի հասնի, չնայած այն բանին, որ Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներն Իրանում բացասական ներգործություն են ունենում կենսամակարդակի վրա: Այդ մասին այտարարել է հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

«Պատժամիջոցներն ազդում են մարդկանց կենսամակարդակի վրա, սակայն կասկած չկա, որ ԱՄՆ-ը պարտություն կկրի, իսկ (Իրանի) կառավարությունը, խորհրդարանի, ժողովրդի եւ հոգեւոր առաջնորդի աջակցությամբ, գլուխ կհանի դժվարություններից»,- Ռոուհանիի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:

Քաղաքական գործիչը նաեւ հավելել է, որ «ամերիկյան դավադրության ու պատժամիջոցներով ճնշում գործադրելու գլխավոր նպատակը Իսլամական Հանրապետությանը ծնկի բերելն է»:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցները «խախտում են բոլոր միջազգային համաձայնագրերը եւ բացահայտորեն ուղղված են իրանական ժողովրդի, տարածաշրջանի բնակչության եւ միջազգային ընկերությունների դեմ»:

«Նրանք ցանկանում են, որպեսզի իրանական ժողովուրդը կորցնի հավատը երկրի ապագայի եւ մեր քաղաքական համակարգի նկատմամբ եւ համոզվի պետության անարդյունավետության մեջ»,-նշել է նա: Ռոուհանիի խոսքով՝ ԱՄՆ-ը ձգտում է մարդկանց համոզել, որ «Իրանի կառավարությունը չի կարող վերահսկել երկրի իրադրությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս