Թրամփն անհամբերությամբ է սպասում Կիմ Չեն Ունի հետ նոր հանդիպմանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Փհենյան հետ բանակցություններում առկա առաջընթացի մասին եւ ընդգծել, որ անհամբերությամբ է սպասում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ նոր հանդիպմանը:
Համապատասխան հաղորդագրությունը ԱՄՆ-ի ղեկավարը զետեղել է Twitter-ում։ «Առաջընթաց կա: Անհամբերությամբ եմ սպասում նախագահ Կիմ Չեն Ունի հետ հաջորդ գագաթնաժողովին»,- գրել է նա՝ գրառմանը լուսանկար կցելով Սպիտակ տանը ԿԺԴՀ-ի շուրջ կայացած բրիֆինգից:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն KNSS ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, թե Վաշինգտոնն ակնկալում է, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը տեղի կունենա 2019 թվականի սկզբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: