Բաժիններ՝

Ռուսաստանը ՕՊԷՔ+-ի գործարքի հաշվին լրացուցիչ առնվազն 120 մլրդ դոլար է վաստակել

ՕՊԷՔ+ երկրների հետ համաձայնագրի գործողության երկու տարվա ընթացքում Ռուսաստանը լրացուցիչ առնվազն 120 միլիարդ դոլար է վաստակել նավթի գնի սրբագրման հաշվին: Դեկտեմբերի 25-ին «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտնել է ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

«ՕՊԷՔ+ համաձայնագրի գործողության երկու տարվա ընթացքում Ռուսաստանը լրացուցիչ վաստակել է, նվազագույն հաշվարկներով՝ 120 միլիարդ դոլար: Ուստի ՕՊԷՔ-ի երկրների հետ կոոպերացիայի արդյունավետությունն անհրաժեշտ է գնահատել ամբողջությամբ վերցված երկրի տնտեսության համար»,- ասել է նա:

Ռուսաստանը եւ ՕՊԷՔ-ը 2016 թվականի վերջին համագործակցության համաձայնագիր են կնքել նավթի շուկայի կայունացման շուրջը: Դրան մասնակցում են ՕՊԷՔ-ի կազմի մեջ չմտնող նաեւ այլ երկրներ՝ Ղազախստանը, Ադրբեջանը, Մեքսիկան, Օմանը եւ այլ երկրներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս