![](/banners/BeFunky-design.jpg)
Անհայտ անձինք Տրիպոլիում գրոհել են Լիբիայի ԱԳ նախարարության շենքի վրա. Al Arabiya
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/959321.jpg)
Դեկտեմբերի 25-ին անհայտ անձինք Տրիպոլիում գրոհել են Լիբիայի արտաքին գործերի նախարարության շենքի վրա: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ինչպես իր հերթին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը, դիվանագիտական գերատեսչության շենքի վրա գրոհն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, ինչի հետեւանքով զոհվել է մեկ մարդ: Առնվազն հինգ մարդ վնասվածքներ են ստացել:
Այլ մանրամասներ չեն ներկայացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: