Ինդոնեզիայում ցունամիից զոհվածների թիվը հասել է 429-ի
Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 429-ի: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների կանխման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոյին:
Ավելի վաղ հաղորդվել էր 373 զոհերի եւ 1459 տուժածների մասին:
Ցունամին Ինդոնեզիայի Բանտենի արեւմտյան նահանգում մոլեգնել է դեկտեմբերի 23-ին: Լուրջ ավերածությունների են ենթարկվել Անիերի եւ Թանժունգ Լեմունգի գոտիները՝ Անաք Կրակատաու հրաբխի մերձակայքում: Իշխանությունները կարծում են, որ ցունամիի պատճառը հրաբխի ժայթքումն է, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: