Բաժիններ՝

«Ընտրություններն ահավոր էին. ես երկար տարիներ քաղաքականության մեջ եմ, ամեն բան տեսել եմ… բայց…». Տիմոշենկո

«Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է  տարածքային համայնքների ղեկավարների՝ դեկտեմբերի 23-ին կայացած ընտրություններում տեղ գտած զանգվածային խախտումների մասին:

«Ընտրություններն ահավոր էին: Ես երկար տարիներ քաղաքականության մեջ եմ, ամեն բան տեսել եմ… բայց այն, ինչ ես այժմ տեսա, արտասովոր էր,-հայտարարել է նա:-Երբ քվեաթերթիկները տպվում էին քսերոքսով, դրանք բացարձակապես պաշտպանված չէին, երբ չգիտես որտեղից բերում են արդեն նշումներով 100 կեղծված քվեաթերթիկներ… Ընդգրկուն կաշառում բոլոր միջոցներով, որոնք ունեն իշխանության կողմում ընտրություններին մասնակցած գործող ժողովրդական պատգամավորները»:

Տիմոշենկոյի խոսքով՝ «դարձյալ վերադարձել է այն ոչ բարի ավանդույթը, երբ մեծ տոկոս կազմող մարդիկ քվեարկել են տանը, ընդ որում՝ առանց որեւէ տեղեկանքի»:

«Դա, ըստ էության, ընտրական արմագեդոն էր, երբ կեղծումները, հարկադրանքը, կաշառումը՝ այս բոլորն առկա էին»,-ասել է «Բատկիվշչինա»-ի ղեկավարը: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է իր կուսակցության «տպավորիչ արդյունքների» մասին:

Տարածքային համայնքների այն ղեկավարների ընտրությունների գծով, որոնք առաջադրվել էին կուսակցություններից, արդյունքը հետեւյալն է. մեծ առավելությամբ՝ 35,7 տոկոս արդյունքով, բացարձակ առաջին տեղը գրավել է «Բատկիվշչինա» կուսակցությունը, երկրորդ տեղը՝ 22,7 տոկոսով գրավել Է Պյոտր Պորոշենկոյի դաշինքը, Ագրարային կուսակցությունն ստացել է 8,3 տոկոս, Արմատական կուսակցությունը՝ 3,1 տոկոս»,-հավելել է Տիմոշենկոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս