
Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտնել է Քաբուլում կառավարական շենքերում պահվող պատանդների մասին

Քաբուլում կառավարական շենքեր գրոհած անհայտ անձինք պատանդ են վերցրել Աֆղանստանի պատերազմից տուժածների ընտանիքների և սահմանափակ կարողություններով անձանց հարցերով ազգային վարչության մեծ թվով աշխատակիցների:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է երկրի Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նուսրան Ռահիմին:
Նրա խոսքերով՝ իշխանությունները, շինությունների վրա հարձակումից 3 ժամ անց Աֆղանստանի մայրաքաղաքի 16-րդ թաղամասում կարողացել են ոչնչացնել 2 գրոհային: Թե քանի հարձակվող է եղել՝ հստակ չի ասվում:
ՆԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հնարավոր է եղել շենքից 200 աշխատակից տարհանել:
Աֆղանստանի պատերազմից տուժածների ընտանիքների և սահմանափակ կարողություններով անձանց հարցերով ազգային վարչության շենքից մի փորք հեռու պայթել էր նաև ականապատված մեքենա, ինչից հետո գրոհայինները կրակ են բացել և շենք մտել:
Մեքենան պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը: Երկրի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ պայթյունի ժամանակ հոսպիտալացվել է առնվազն 4 անձ: