«Մնում է վերջնականապես կողմնորոշվել՝ հիմա չափազանց կարևո՞ր է ՀԱՊԿ-ը, թե՞ ամեն դեպքում անլուրջ»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ։

Հարցը բարձրացվեց քաղաքական և փորձագիտական քննարման օրակարգ՝ հերթական խնդիր դառնալով Հայաստան-Ռուսաստան երկկողմ և բազմակողմ հարաբերություններում։

Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է այս կազմակերպության ՀիմՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և կասկածի տակ դնելով ՀԱՊԿ լրջությունը անուղղակիորեն լասկածի տակ է դրվում նաև Հայաստանի, ապա այդ կազմակերպությանն անդամակցող մնացած պետությունների լրջությունը։

Ձևակերպումը շատ ավելի վտանգավոր կլիներ Հայաստանի համար, եթե նույն Փաշինյանը մինչ այդ հայտարարած չլիներ, որ ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր է Հայաստանի համար։

Մնում է վերջնականապես կողմնորոշվել, հիմա չափազանց կարևո՞ր է, թե՞ ամեն դեպքում անլուրջ»։

https://www.facebook.com/aghazinyan/posts/10210170117449594

Տեսանյութեր

Լրահոս