Բաժիններ՝

Պուեբլայի նահանգապետը և նրա ամուսինը զոհվել են ավիաաղետից

Պուեբլայի նահանգապետ Մարթա Էրիկա Ալոնսոն եւ նրա ամուսինը՝ Ռաֆայել Մորենո Վալիեն, զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով: Դա հավաստել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:

«Խորին ցավակցությունս սենատոր Ռաֆայել Մորենո Վալիեի եւ նրա կնոջ՝ Պուեբլայի նահանգապետ Մարթա Էրիկա Ալոնսոյի հարազատներին»,- գրել է Մեքսիկայի նախագահն իր թվիթերում:

Նա նշել է, որ պարտավորվում էհետաքննել պատահարի պատճառները:

Մարթա Էրիկա Ալոնսոն, որը Պուեբլայի կենտրոնական նահանգի նահանգապետի պաշտոնն զբաղեցրել էր ընդամենը 10 օր, եւ նրա ամուսինը՝ սենատոր Ռաֆայել Մորենոն, զոհվել են, երբ նրանց ուղղաթիռն ընկել է նահանգի մայրաքաղաք Պուեբլայից ոչ հեռու:

Ալոնսոն Ազգային գործողության կուսակցությունից պաշտոնն ստանձնել էր ամսվա սկզբին բուռն վիճարկվող ընտրություններից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31