
Իսրայելի Կնեսետի ընտրությունները նշանակվել են ապրիլի 9-ին

Իսրայելում իշխող կոալիցիան ինքնալուծարվելու եւ ապրիլին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու որոշում է ընդունել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչը:
«Ընտրությունները պլանավորված են ապրիլին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Իսրայելում կկազմվի նոր կառավարություն եւ կնշանակվի վարչապետ:
Կնեսետն առաջիկայում պետք է օրենք ընդունի ինքնալուծարման մասին եւ նշանակի համաժողովրդական քվեարկության ամսաթիվը: Իսկ մինչեւ դրա անցկացումը այն կշարունակի իր աշխատանքը: Կնեսետի հերթական ընտրությունները պետք է անցկացվեին հաջորդ տարվա նոյեմբերին: Վերջին ամիսներին կատարված հարցումները ցույց են տալիս, որ ընտրություններում կհաղթի ներկառում իշխող «Լիկուդ» կուսակցությունը, ինչի արդյունքում չորրորդ անգամ անընդմեջ եւ իր կարիերայի ընթացքում հինգերորդ անգամ վարչապետ կդառնա Բենիամին Նաթանյահուն: