
Չինաստանում երկրի ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղում են կանխատեսում

ՉԺՀ-ում ՀՆԱ-ի աճի տեմպերը 2019 թվականին կարող են կրճատվել մինչեւ 6,3 տոկոս: Այդ մասին ասված է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի (ՉԺՀ-ի ՀԳԱ) տարեկան զեկույցում:
«2018 թվականի սկզբին համաշխարհային տնտեսությունը շարունակում էր վերականգնման նշաններ դրսեւորել, հիմնական ապրանքների գները կրկին սկսեցին աճել, գլոբալ արժեզրկումը հարաբերական կայունություն էր ցուցաբերում:
Հաշվի առնելով նոր միտումները, նախնական կանխատեսման համաձայն, ՉԺՀ-ի տնտեսության աճը 2018 թվականի արդյունքներով կկազմի շուրջ 6,6 տոկոս»,-ասված է զեկույցում: Հաղորդվում է, որ «2019 թվականին իրադրությունն աշխարհում էլ ավելի անորոշ է, եւ, ըստ նախնական կանխատեսումների, Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կդանդաղեն 0,3 տոկոսային կետով եւ կկազմեն 6,3 տոկոս»:
Սակայն, ինչպես նշել են ՉԺՀ-ի ՀԳԱ-ի վերլուծաբանները, ՀՆԱ-ի նույնիսկ 6,3 տոկոս աճի ցուցանիշով համաշխարհային տնտեսության զարգացման մեջ Չինաստանի ներդրումը դեռեւս կմնա առավել ծանրակշիռներից մեկը, ՉԺՀ-ի տնտեսության «կտրուկ անկում» չի սպասվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: