
«Մեզ կպահանջվի բոլորի օգնությունը». Ֆրանսիայի մշակույթի նախարար

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը մնում է ծայրահեղ բարդ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը:
«Հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը ծայրահեղ անկայուն է»,-ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում:
«Այս գիշեր այրվել է տաճարի տանիքի մակերեսի երկու երրորդը, փլվել է տաճարի սայրաձողը, լայնակի նավի մի մասը»,-նշել է նա:
Նախարարի կարծիքով, «անհրաժեշտ է պահպանել զգոնությունը, բայց լինել լավատես»: «Խոսքը վերաբերում է չտեսնված դրամայի, եւ պետությունը համընդհանուր համերաշխության այս մթնոլորտում կանի անհրաժեշտ ամեն ինչ»,-ասել է նա:
«Մեզ կպահանջվի բոլորի օգնությունը»,-հավելել է Ռիեստերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: