
«Հայրս՝ Ֆրանսուա Պինոն, և ես որոշեցինք Artemis ընկերության հիմնադրամներից 100 միլիոն եվրո հատկացնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար». Ֆրանսուա Անրի Պինո

Ֆրանսիացի միլիարդատեր-գործարարներ Պինոների ընտանիքը 100 միլիոն եվրո կտրամադրի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որը տուժել է այնտեղ բռնկած հրդեհի հետեւանքով: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
«Հայրս՝ Ֆրանսուա Պինոն, եւ ես որոշեցինք Artemis ընկերության հիմնադրամներից 100 միլիոն եվրո հատկացնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, որտեղ երկուշաբթի օրը հրդեհ է բռնկել»,- գործակալությանը հայտարարել է գործարար Ֆրանսուա Անրի Պինոն: Պինոների ընտանիքն Artemis եւ Kering ընկերությունների սեփականատերն է: Առաջին ըներությանն է պատկանում նաեւ Christie՚s աճուրդային տունը: Kering-ին են պատկանում նորաձեւ հագուստի մի շարք բրենդներ, այդ թվում՝ Gucci-ն եւ Yves Saint Laurent-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: