Բաժիններ՝

Լոնդոնում 100-ից ավելի մարդ է բերման ենթարկվել բնապահպանական ակտիվիստների բողոքներից հետո

Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել 113 բնապահպանական ակտիվիստների, որոնք ապրիլի 15-ին մայրաքաղաքի կենտրոնում մասնակցել են բողոքի ակցիային: Այս մասին հաղորդվում է Սքոթլանդ յարդի կայքում:

Նշված է, որ կալանքի տակ վերցնելու հիմնական պատճառը խճուղում տրանսպորտի երթեւեկության համար արգելքների ստեղծումն է:

Extinction Rebellion կազմակերպության բնապահպանական ակտիվիստները Լոնդոնի կենտրոնում արգելափակել էին լիաբեռնված տրանսպորտային ճանապարհները՝ բողոքելով շրջակա միջավայրի աղտոտման դեմ: Նշվել է, որ մի քանի հարյուր բողոքավորներ փակել էին ավտոտրանսպորտի երթեւեկությունը Լոնդոնի Օքսֆորդ-սերկուս բանուկ խաչմերուկում:

Extinction Rebellion-ի ակտիվիստները պլանավորում են առաջիկա երկու շաբաթվա ընթացքում շարունակել ցույցեր կազմակերպել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ճանապարհներին, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930