Բաժիններ՝

Նոտր Դամի փլուզումը հաջողվել է կանխել վերջին պահին

Ֆրանսիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայության աշխատակիցները կարողացել են կանխել Փարիզի Աստվածամոր տաճարի փլուզումը, երբ մինչեւ աղետը հաշված րոպեներ էին մնացել: Այդ մասին ապրիլի 16-ին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարարության պետքարտուղար Լորան Նունիեզը:

«Շենքը փրկել են, երբ մնացել էր 15 – 30 րոպեից ոչ ավելի»,- ասել է նա լրագրողներին Փարիզում:

Պետքարտուղարը պարզաբանել է, որ վճռորոշ դեր են խաղացել հրշեջները, որոնք հրդեհաշիջում են սկսել տաճարի ներսում: Հենց նրանց է, մասնավորապես, հաջողվել վերահսկողության տակ վերցնել բռնկումը Նոտր Դամի աշտարակների շրջանում: Նունիեզի խոսքով՝ տաճար մտած հրշեջները լրջորեն վտանգի էին ենթարկել իրենց կյանքը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930