
Փարիզի մետրոյի՝ Նոտր Դամի մերձակա կայարանները փակված են

Փարիզի Աստվածամոր տաճարի, որտեղ նախօրյակին հրդեհ է տեղի ունեցել, մետրոյի՝ մերձակա կայարանները փակված են անվտանգության նկատառումներով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Անվտանգության նկատառումներով Saint-Michel – Notre Dame կայարանը, ինչպես նաեւ Saint-Michel եւ Cite կայարանները փակված է»,- հայտարարում են փարիզյան գետնուղում:
Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարությանն առընթեր պետքարտուղար Լորան Նունիեսը հայտարարել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը հսկողության տակ է վերցվել, բայց «ամբողջովին մարված չէ»: