
Total-ը հարյուր միլիոն եվրո կնվիրաբերի Նոտր Դամի վերականգնմանը

Ֆրանսիայի Total նավթի-գազի կորպորացիան 100 միլիոն եվրո կտրամադրի կրակի ճարակ դարձած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը: Այդ մասին, հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Պույանեն:
«Total-ը, որը Fondation du Patrimoine հիմնադրամի առաջին հովանավորն է երկար տարիների ընթացքում, կկատարի 100 միլիոն եվրոյի չափով հատուկ նվիրատվություն Նոտր Դամ դը Պարիի վերակառուցման համար»,- գրել է Պույանեն Twitter ցանցի իր օգտահաշվում:
Նա գրառմանը կցել է Փարիզի Fluctuat nec mergitur նշանաբանը, որ լատիներենից թարգմանաբար նշանակում է «Լողում է, բայց չի սուզվում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: