Բաժիններ՝

Փարիզի քաղաքապետարանը 50 մլն եվրո կհատկացնի Նոտր Դամի վերականգնմանը

Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հայտարարել է, որ քաղաքապետարանը 50 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որը տուժել է հրդեհից: Այդ մասին,հայտնել է BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ Իլ դը Ֆրանս տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը հայտարարել է, որ տարածաշրջանը, որպես արտակարգ օգնություն, 10 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել է տաճարի սայրաձողը, կրակով էր բռնվել կրող կառուցվածքը: Հրդեհաշիջմանը ներգրավվել էր մոտավորապես 400 հրշեջ:

Figaro թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, հայտնել է հրդեհի մարման մասին: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930