
Հրապարակվել են առաջին լուսանկարները Փարիզի Աստվածամոր տաճարից

Հրդեհ է տեղի ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարում: Դրա հետեւանքով փլվել է սայրաձողը, լուրջ վնասներ է ստացել կրող կառուցատարրը: Հրդեհը մարել են մի քանի ժամ, կրակը հաջողվել է կանգնեցնել միայն ապրիլի 16-ի առավոտյան դեմ: Գործողությանը մասնակցել է շուրջ 400 հրշեջ, նրանցից առնվազն մեկը տուժել է։
Հրդեհի պատճառն առայժմ պարզ չէ: Տաճարի մի մասը փակված է փայտամածով: Հնարավոր է, բռնկումն սկսվել է վերականգման աշխատանքների ժամանակ անվտանգության տեխնիկայի խախտման պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը տիկնոջ հետ տաճար է մտել, երբ առաստաղից տակավին կայծեր էին թափվում:
Նա շնորհակալություն է հայտնել հրշեջներին եւ խոստացել որ մայրաքաղաքի կարեւորագույն տեսարժան վայրերից մեկը կվերականգնվի: Ամբողջ աշխարհից քաղաքական գործիչներն իրենց ցավակցությունն են հայտնում Ֆրանսիայի ղեկավարությանը:
Սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են պատահարը եւ գրում, որ ապրիլի 15-ը դարձավ ոչ միայն երկրի, այլեւ աշխարհի պատմության վատթարագույն օրերից մեկը, հաղորդել ՌԻԱ Նովոստին: