Բաժիններ՝

Հրդեհից փրկված արվեստի գործերը Նոտր Դամից տեղափոխել են Փարիզի քաղաքապետարան

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից փրկված արվեստի բոլոր ստեղծագործությունները տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը:

«Մեր ունեցած տեղեկատվությամբ՝ Նոտր Դամում հրդեհից փրկված արվեստի բոլոր գործերն ապրիլի 16-ին տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան»,- ասված է հեռուստաալիքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Երեքշաբթի կամ չորեքշաբթի դրանք կտեղափոխվեն Լուվր, նշում է հեռուստաալիքը: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել է տաճարի սայրաձողը, կրակով էր բռնվել կրող կառուցվածքը: Հրդեհաշիջմանը ներգրավվել էր մոտավորապես 400 հրշեջ:

Figaro թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, հայտնել է հրդեհի մարման մասին: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930