«Մենք կվերականգնենք Փարիզի Աստվածամոր տաճարը». Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է Ֆրանսիայի ժողովրդին, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի: Այդ մասին, ինչպես ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է իրադարձությունների վայրից Ֆրանսիայի նախագահը լրագրողներին հայտարարել է տաճարի հրապարակում։
«Ես հանդիսավոր կերպով ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը: Ապրիլի 16-ից միջոցների հանգանակություն կսկսվի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասել է Մակրոնը:
«Այդ տաճարը Ֆրանսիայի պատմության մասն է: Մենք հպարտանում ենք նրանով, մենք կարողացանք այն կանգնեցնել ավելի քան 800 տարի առաջ, մենք այն բարելավել ու լրակառուցել ենք դարեր ի վեր»,- հիշեցրել է նա:
«Ես հանդիսավոր խոստում եմ տալիս, որ այդ նախագիծը կիրականացվի առաջիկա տարիներին: մենք դրա համար գործի կդնենք լավագույն տաղանդներին, նրանք շատ են լինելու, նրանք արժանի ավանդ կներդնեն վերականգնման գործում»,- հավելել է Մակրոնը: «Մենք կվերականգնենք Փարիզի Աստվածամոր տաճարը. դա են մեզանից սպասում ֆրանսիացիները, դա են պահանջում մեզանից մեր պատմությունն ու մեր ճակատագիրը»,- ընդգծել է Մակրոնը: Նա տաճարում մոլեգնած հրդեհը համարել Է «իսկական ողբերգություն»: