
Ռոսկոմնադզորը հայտնել է, թե որ արտահայտություններն են վիրավորական ռուսական իշխանության համար

BBC-ի ռուսական ծառայությունը գրել է Ռոսկոմնադզորի և ռուսական հրատարակությունների ղեկավարների միջև փակ հանդիպման մասին: Հանդիպման ընթացքում Ռոսկոմնադզորը հայտնել է, որ ««Միասնական Ռուսաստան»՝ խարդախներ և գողեր» և «Պուտինը գող է» արտահայտությունները վիրավորական են ռուսական իշխանության համար: Միևնույն ժամանակ, վարչությունն ընդգծել է, որ այդպիսի հայտարարությունները մեջբերելու յուրաքանչյուր կոնկրետ դեպք պետք է դիտարկվի համատեքստում, իսկ գնահատականը կտա Գլխավոր դատախազությունը:
Հանդիպումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ իշխանությանը վիրավորելու նոր օրենքի համաձայն Յարոսլավլի երկու հրատարակությունների գործունեությունը դադարեցվել էր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը գրաֆիտի լուսանկարում պատկերելու համար: