
Նոտր Դամի մոտ կարող են ժամանակավոր փայտե տաճար կառուցել

Նոտր Դամի մոտ զբոսաշրջիկների եւ հավատացյալների համար խորհրդանշական փայտե տաճար կարող է կառուցվել ավերված շինության վերակառուցման ժամանակ: Ապրիլի 18-ին CNews հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Փարիզի Աստվածամոր տաճարի վանահայր Պատրիկ Շովեն:
«Մենք չենք կարող պարզապես ասել, թե Նոտր Դամը հինգ տարով կփակեն ու վերջ,- նշել է նա:- Ես հարցնում եմ ինձ. չե՞նք կարող արդյոք ժամանակավոր տաճար կառուցել»: Նրա խոսքով՝ ժամանակավոր տաճարը կարելի կլիներ «կառուցել Նոտր Դամի առջեւի հրապարակում »: «Այդ վայրը կդառնար խորհրդանշական, գրավիչ»,- հավելել է նա:
Ինչպես նշել է Շովեն, Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն պաշտպանում է իր գաղափարը եւ համաձայնել է «տրամադրել հրապարակի մի մասը» փայտե տաճարի կառուցման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: