Նազարբաևը կարող է դառնալ ԵԱՏՄ-ի պատվավոր նախագահը
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարող է զբաղեցնել Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի պաշտոնը: Այդ մասին հայտնել է«Կոմերսանտ» թերթը:
Ինչպես նշում է հրատարակությունը, որոշումը կարող է ընդունվել մայիսի 29-ին Նուր Սուլթանում, որտեղ տեղի կունենա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը միավորման անդամ բոլոր երկրների ղեկավարների մասնակցությամբ: Պետությունների ղեկավարները կնշեն միության ստեղծման հինգերորդ տարեդարձը եւ կքննարկեն այդ ժամանակաշրջանում ձեռք բերված արդյունքները:
«Կոմերսանտ»-ի տեղեկատվության համաձայն՝ միջոցառման ուշադրության կենտրոնում կլինի մասնակից երկրներից մեկի ոչ թե ներկայիս այլ նախկին ղեկավարը՝ Նուրսուլթան Նազարբաեւը, որը հրաժարական է տվել մարտի 19-ին: Նա այդ օրը, ինչպես սպասում են ԵԱՏՄ-ի կառույցներում թերթի զրուցակիցները, կնշանակվի միության պատվավոր նախագահ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այս պահին նման պաշտոն գոյություն չունի, ուստի Նազարբաեւի ապագա լիազորությունների շրջանակը դեռեւս որոշված չէ:
«Հայտնի է միայն, որ ի թիվս այլ բաների նա կկարողանա ԵԱՏՄ-ն ներկայացնել արտաքին խաղորդների առջեւ: Պատվավոր նախագահի պաշտոնի կատարումն առավել հանգամանորեն քննարկվելու էնախ մասնակից երկրների փոխվարչապետների կողմից ապրիլի 29-ին, իսկ այնուհետեւ՝ պետությունների ղեկավարների կողմից ապրիլի 30-ին:
Վերջնական որոշումը կհաստատվի մայիսի 29-ի հոբելյանական նիստում»,- հավելում է թերթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: