
Կուբան, Վենեսուելան և Նիկարագուան անխուսափելիորեն կկործանվեն. Բոլթոն

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ապրիլի 17-ին հայտարարել է, որ Լատինական Ամերիկայի երեք երկրներ՝ Կուբան, Վենեսուելան եւ Նիկարագուան, անխուսափելիորեն կկործանվեն: Բացի այդ, Բոլթոնը քննադատության տարափ էտեղացել Կուբայի վրա Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտպանելու։
Դրանից ոչ շատ առաջ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը Վենեսուելայի Կենտրոնական բանկը ներառել է պատժամիջոցների ցուցակներում: Դա արվել է, որպեսզի «կանխվի Վենեսուելայի վարչակարգի կողմից դրա (երկրի Կենտրոնական բանկի) օգտագործումը որպես վենեսուելական ակտիվների կողոպտումը եւ վարչակարգի կոռումպացված ներկայացուցիչների հարստացման համար պետական հիմնարկությունների շահագործումը շարունակելու միջոց»:
Բացի դրանից, ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակներում են հայտնվել Նիկարագուայի բարձրաստիճան անձինք: Նրանց թվում է Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի որդին եւ երկրի փոխնախագահ Ռոսարիո Մուրիլիոն՝ «կոռուպցիոն ֆինանսական գործառնությունների եւ Օրտեգայի վարչակարգին օժանդակելու պատճառով», հաղորդել է «Ինտերֆաքսը»: