Բաժիններ՝

«Սերբիան երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ». Դաչիչ

Սերբիան երբեք սահմանափակիչ միջոցներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ, չնայած իր վրա գործադրվող ճնշմանը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը ապրիլի 19-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում։

«Ռուսաստանի եւ Սերբիայի բարեկամությունն արդեն ավանդույթ է: Այժմ մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են: Ուստի Սերբիան երբեք պատժամիջոցներ կամ որեւիցե սահմանափակիչ միջոց չի կիրառի ՌԴ-ի դեմ. չնայած այն բանին, որ Սերբիայի վրա ուժեղ ճնշում է գործադրվում»,- ասել է Դաչիչը:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցելու Սերբիայի ձգտումը չի խանգարի նրան զարգացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա նշել է, որ Մոսկվան օգնում է Բելգրադին՝ պաշտպանելու ազգային շահերը, այդ թվում՝ Կոսովոյի հարցում, եւ «եւ, մեղմ ասած, բնավ կոռեկտ չէր լինի պատժամիջոցներ սահմանել՝ հետեւելով արեւմտյան երկրներին»,- հայտարարել է Դաչիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս