Բաժիններ՝

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության առաջին ժամերին մասնակցությունը մոտենում է 20 տոկոսին

Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և դերասան Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով քվեարկության առաջին ժամերին ընտրողների մասնակցության ցուցանիշը մոտենում է 20 տոկոսի:

Ընտրատեղամասերի թիվը 199 է: 177 ընտրական տեղամասերից ստացված տեղեկատվության մշակման արդյունքում տեղական ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 17.89 տոկոս:

Ուկրանիայի ներքին գործերի նախարարությունը ընտրախախտումների վերաբերյալ 179 ահազանգ է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930