Բաժիններ՝

ԱՄՆ-ում ձեռնամուխ են լինում Kratos XQ-58A Valkyrie նորագույն ռազմական անօդաչուի արտադրությանը

ԱՄՆ-ում ձեռնամուխ են լինում Kratos XQ-58A Valkyrie նորագույն ռազմական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) արտադրությանը, որի հավաքումն իրականացվելու է Օկլահոմա-Սիթիի (Օկլահոմայի նահանգ) գործարանում: Այդ մասին հայտնել է Enidnews.com. ինտերնետ-պորտալը:

«Օկլահոման տուն կդառնա XQ-58A Valkyrie-ի համար,-պորտալը մեջբերել է Kratos Defense & Security Solutions-ի ղեկավար Էրիկ Դեմարկոյի խոսքը:-Մեր ընկերությունը շարունակում է մշակել բարձրարդյունավետ տեխնոլոգիական պրոդուկտներ, ինչպիսիք են Firejet-ը (թիրախ-հրթիռ) եւ Valkyrie-ն (ԱԹՍ)»:

Ինչպես ընդգծել է Enidnews.com-ը, XQ-58A-ի արտադրության համար Kratos ընկերությունը պլանավորում է վարձել ավելի քան 350 մարդ: Ընդ որում՝ ձեռնարկությունում, որը բացվել է անցյալ տարվա աշնանը, արդեն թողարկվում է MQM-178 Firejet թիրախ-հրթիռը, որի օգնությամբ ամերիկացի զինվորականներն անցկացնում են հակաօդային պաշտպանության համակարգերի եւ ռազմաօդային ուժերի սպառազինության տարբեր տեսակների փորձարկումներ: XQ-58A-ի փորձնական նմուշը, որը մշակվում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գիտահետազոտական լաբորատորիայում (Air Force Research Laboratory, AFRL), Kratos Defense & Security Solutions ընկերության հետ գործակցությամբ, առաջին անգամ երկինք Է բարձրացել այս տարվա մարտի սկզբին:

Առաջին թռիչքը տեղի է ունեցել Արիզոնայի նահանգի զինափորձարանում: ԱԹՍ-ն օդում անցկացրել է ընդհանուր առմամբ 76 րոպե, ընդ որում՝ տեխնիկական ոչ մի խնդիր չի գրանցվել: Jane՚s գործակալության տեղեկատվությամբ, թռչող սարքի այս տեսակը դիրքավորվում է որպես բավականին էժան այն բանի համար, որ ռազմաօդային ուժերը կարողանան իրենց թույլ տալ այն կորցնել ռազմական գործողության ընթացքում, բայց միեւնույն ժամանակ այն միանգամյա օգտագործման համար չէ եւ կարող է կիրառվել բազմակի: XQ-58A-ն աչքի է ընկնում գործողության մեծ շառավղով (մինչեւ 4000 կիլոմետր), օժտված է բարձր արագությամբ (ժամում մոտավորապես 1000 կիլոմետր) եւ շարժունակությամբ: 9 մետր երկարությամբ ԱԹՍ-ն կարող է կրել ընդհանուր առմամբ մոտավորապես 500 կիլոգրամ օգտակար բեռ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս