Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 14․7 տոկոսի

2019թ․ հունվարին Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել է 3․9 միավորով՝ հասնելով 14․7 տոկոսի։ Գործազուրկների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 1 մլն 259․000-ով՝ կազմելով 4 մլն 668․000։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2019թ․ հունվարին գործազրկությունը 1․2 տոկոսով աճել է նաև նախորդ ամսվա համեմատ։

Հունվարի դրությամբ Թուրքիայում աշխատանք ունեցողների թիվը նվազել է 872․000-ով՝ կազմելով 27 մլն 157․000 կամ 44․5 տոկոս։

2018թ․ նույն ամսվա համեմատությամբ 2019թ․ հունվարին 387․000-ով ավելացել է աշխատունակ քաղաքացիների թիվը՝ հասնելով 31 մլն 825․000-ի։ Այլ կերպ ասած՝ աշխատունակ քաղաքացիների թիվն աճել է 0․1 տոկոսով՝ կազմելով երկրի բնակչության 52․2 տոկոսը։

Տեսանյութեր

Լրահոս