Բաժիններ՝

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Պանկիսի կիրճում ոստիկանների վրա հարձակման փաստերով

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ապրիլի 21-ին Պանկիսի կիրճում ոստիկանների վրա կատարված հարձակման եւ նրանց տեխինկայի վնասման փաստերով։ ՆԳ նախարարության հայտարարության մեջ ասված է, որ «տեղացի մի խումբ բնակիչներ հարձակվել են 35 ոստիկանի վրա, որոնք ապահովում էին Պանկիսի կիրճում փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարների անվտանգությունը՝ քարեր նետելով նրանց վրա, ինչից հետո որոշում է ընդունվել կիրճ լրացուցիչ ոստիկանական ուժեր մտցնելու մասին»:

ՆԳՆ-ն հայտնել է, որ քաղաքացիների խումբը դիմադրություն է ցույց տվել ժամանած ոստիկաններին, ինչի հետեւանքով տուժել են ոստիկաններ եւ քաղաքացիներ, ինչպես նաեւ ոստիկանական տեխինկան:

«Ընդամենն ընդհարումների հետեւանքով վիրավորվել է 55 մարդ՝ 38 ոստիկան եւ 17 տեղացի բնակիչ: 23 ոստիկաններ մինչ այժմ մնում են Թելավի քաղաքի հիվանդանոցում»,- ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդվել է, Պանկիսի կիրճում ընդհարումները տեղի են ունեցել Բիրկիանի գյուղի մոտ փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ տեղացի բնակիչների բողոքի պատճառով: Պանկիսի կիրճ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի ժամանումից հետո իրադրությունը խաղաղվել է:

Համաձայնություն է ձեռք բերվել կայանի կառուցման ժամանակավոր դադարեցման եւ կիրճից հատուկ նշանակության ստորաբաժանումների դուրսբերման շուրջը: Ըստ որում նախարարը լրագրողներին հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բարձրացրել ոստիկանների վրա, կբացահայտվեն եւ խստորեն կպատժվեն, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս