Բաժիններ՝

Ռուսաստանցիների 70 տոկոսը հավանություն է տալիս Ստալինին. «Левада-центр»

«Левада-центр»-ի կողմից մարտին անցկացված հարցումները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների մեծամասնությունը՝ 70 տոկոսը, դրական է գնահատում Իոսիֆ Ստալինի դերը երկրի կյանքում: Սա ռեկորդային ցուցանիշ է: Ստալինի դերը բացասական է գնահատում հարցվածների 19 տոկոսը:

Ավելի վաղ՝ 2001 թվականին անցկացված հարցումների արդյունքները ցույց էին տվել, որ Ստալինին դրական են վերաբերվում հարցվածների 51 տոկոսը, նրանցից 41 տոկոսը՝ հարգանքով: Հարցվածների 14 տոկոսը Ստալինի գործունեությանը բացասական էր վերաբերվում, ևս 26 տոկոսն անտարբեր էր:

Meduza-ի հաղորդմամբ՝ հարցվածների գրեթե կեսը (46%) կարծում է, որ ստալինյան ժամանակաշրջանում կատարված հանցագործությունները արդարացված են «մեծ նպատակներով և արդյունքներով»: Եվս 45 տոկոսն ասել է, որ մարդկային զոհաբերությունը չի կարող արդարացված լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930