
Լոնդոնում մաքուր օդի գոտի է հայտնվել

Լոնդոնի քաղաքապետարանը բնապահպանական խիստ ստանդարտներ է սահմանել տրանսպորտի համար (բենզինային ավտոմեքենաները պետք է համապատասխանեն Եվրո-4, դիզելայինները՝ Եվրո-6 նորմաներին) եւ փակել է կենտրոն մուտքն այն ավտոմոբիլների եւ բեռնատարների համար, որոնք այդ նորմաներին չեն համապատասխանում: Այդ մասին հայտնել է «Եվրո Պուլսը»:
Գերցածր արտանետումների գոտում լինելու համար մարդատար ավտոմոբիլի տերը, ավտոմոբիլ, որը չի համապատասխանում պահանջներին, պետք է վճարի օրական 15 եվրո, բեռնատարինն՝ օրական 116 եվրո: Խախտողներին սպասում է տուգանք 185-ից մինչեւ 1,16 հազար եվրո՝ կախված ավտոմոբիլի տիպից:
Ի տարբերություն վնասակար նյութերի ցածր արտանետումների սովորական գոտիների, որոնք գոյություն ունեն աշխարհի շատ քաղաքներում, Լոնդոնում «կեղտոտ» ավտոմոբիլների արգելքն այժմ գործում է մշտապես եւ կվերաբերի բոլորին, նույնիսկ տեղացի բնակիչներին:
Սա առաջին միջոցն է, որը ներառված է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի օդի աղտոտման դեմ պայքարի՝ քաղաքապետարանի ընդգրկուն ծրագրում: Հետագա միջոցների թվում են անցումն ավելի էկոլոգիական հասարակական տրանսպորտի եւ ցածր արտանետումների գոտիների ընդլայնումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: