Բաժիններ՝

ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է Զելենսկուն ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին Վլադիմիր Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաջողություններ է մաղթել նրան եւ ընտրությունները կարեւոր փուլ է համարել Ուկրաինայի պատմության մեջ: Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

«Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր խոսել է Ուկրաինայի նախագահ ընտրված Վլադիմիր Զելենսկու հետ եւ շնորհավորել նրան ապրիլի 21-ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի առթիվ եւ ընտրությունները կարեւոր փուլ է համարել Ուկրաինայի պատմության մեջ, նշելով դրանց խաղաղ ու ժողովրդավարական բնույթը»,- նշվում է մամուլի համար արված հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգների ղեկավարն «ընդգծել է ԱՄՆ-ի վճռական աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ պատրաստակամություն հայտնել ընտրված նախագահ Զելենսկու եւ ուկրաինական ժողովրդի հետ միասին աշխատել բարեփոխումների իրականացման համար, որոնք կամրապնդեն ժողովրդավարությունը, կբարձրացնեն բարեկեցության մակարդակը եւ արմատախիլ կանեն կոռուպցիան» երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930