Բաժիններ՝

Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել

Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) ռազմավարության և տեխնոլոգիաների գծով նախագահ Ֆահրէթթին Օզթուրքը խոսել է Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի ներկա ու ապագա ծրագրերի մասին։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Նշել է, որ Թուրքիան այժմ բանակցություններ է վարում Պակիստանի հետ, որին պատրաստվում է 30 ռազմական ինքնաթիռ վաճառել։

«Մենք ինքնաթիռների պահեստամասեր ենք արտադրում։ Մեր ամենամեծ հաճախորդներն ինքնաթիռների խոշորագույն արտադրողներ «Boeing»-ն ու «Airbus»-ն են։ Դրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ տարբեր ընկերությունների հետ համագործակցում ենք։ Մեր իրականացրած արտահանման ծավալները գերազանցում են կես միլիարդ դոլարը և մենք ամեն տարի մեծացնում ենք այդ ծավալները», – նշել է Օզթուրքը։

Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայի արդյունաբերական հնարավորությունները թույլ են տալիս արտադրել սեփական ռազմական ինքնաթիռ, ուղղաթիռ, արբանյակ  և անօդաչու թռչող սարք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930