Պորտուգալացի երգիչ Սալվադոր Սոբրալին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը «խորը հիասթափություն» է հայտնել Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման կապակցությամբ, որը, Վաշինգտոնի կարծիքով, կարող է անկայունության հանգեցնել այդ տարածաշրջանում։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կանադայի CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել Ուկրաինայի խաղաղապահ առաքելությանը։
Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսը պաշտպանել է տարածաշրջանի անկախությունը, ինչը վկայում են 282 հազար ձայների (քվեարկածների մոտավորապես 9 տոկոսի) հաշվման արդյունքները:
Պրահայի հիվանդանոցներից մեկում մահացել է հայտնի դերասան Յան Տրշիսկան: Հայտնի է, որ 80-ամյա Յան Տրշիսկան սեպտեմբերի 23-ին լուրջ վնասվածքներ է ստացել Կարլովա կամրջից Վլտավա գետն ընկնելու ժամանակ:
Աբու Դաբիի կլինիկաներից մեկում մահացել է Եգիպտոսի այն քաղաքացուհին, որը համարվում էր աշխարհի ամենագեր կինը:
Դուբայում սրճարանների ցանցերից մեկն սկսել է թեստավորել դրոնների միջոցով սուրճի առաքումը:
«Բանակցություններն այս պահին բոլորովին ձեռնտու չեն Ադրբեջանին, քանի որ բանակցությունների ժամանակ նա ստիպված է լինելու գնալ զիջումների, իսկ Բաքուն բոլորովին չի պատրաստվում որևէ փոխզիջման»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային նշագիծ՝ ամենացածրը դառնալով 71 տարվա ընթացքում:
Իրաքի զինված ուժերը Թուրքիայի զինվորականների հետ զորավարժություններ կսկսեն Իրաքյան Քրդստանի սահմանին:
Ընդդիմադիր պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով էլ՝ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ խաղաղության, «այդ երկիրը պատրաստ չէ անգամ որևէ թեմայով երկխոսության»:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դﬕտրի Մեդվեդևը կմասնակցի Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական ﬕության ﬕջկառավարական խորհրդի նիստին:
Թուրքիայի Ուրֆա քաղաքում ապրող թուրք հնավաճառ Սաբրի Սինիջին, պատմում է, որ արդեն 25 տարի է գյուղացիներից գնում է հայերից և հույներից մնացած իրեր ու վաճառում անտիկ աշխատանքների սիրահարներին:
Կարելի է վախեցնել և սպառնալիքի ազդեցության տակ փորձել մտավորականին ստիպել, որպեսզի նա այլևս գիտական հոդվածներ չհրապարակի, բայց դա Ալան Ուայթհորնի համար չէր, և նման սպառնալիքները չէին կարող կանգնեցնել նրան։
Թուրքիայից դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ- KKTC) կատարվող արտահանումները զգալիորեն նվազել են: Այս մասին տեղեկացնում է թուրքալեզու «Kibrispostasi.com» լրատվակայքը:
Ամերիկացիների երկու երրորդը հանդես է գալիս ԿԺԴՀ-ին կանխիչ ռազմական հարված հասցնելու դեմ, ընդ որում մեծամասնությունը վստահում է Կորեական թերակղզու ճգնաժամի էսկալացման պայմաններում գործելու ԱՄՆ-ի զինորականների ունակությանը եւ այդ հարցում չի վստահում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
Թբիլիսիում ընթանում են երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ETERNITY 2017 շտաբային վարժանքները:
Վերջին շրջանում հայ հասարակության շրջանում, մամուլում ամենաքնննարկվող և ակտուալ թեմաներից է հայ-վրացական երկկողմ հարաբերությում առկա իրավիճակը, որը կարծես թե հետևանք է մի շարք տարածաշրջանային իրադարձությունների:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) սեպտեմբերի 25-ին քվեարկել է Իրաքյան Քրդստանում երկրի սահմանում տեղակայված բոլոր հսկիչ անցակետերի փակման օգտին ի պատասխան այդ ինքնավար տարածաշրջանում անկախության հանրաքվեի անցկացման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը, նշել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրագործման կարեւորությունը:
Իսպանիայի Կատալոնիայի մարզի ղեկավար Կառլես Պուչդեմոնը չի կասկածում, որ տարածաշրջանի անկախության՝ հոկտեմբերի 1-ին պլանավորված հանրաքվեն կկայանա:
Իրաքը կոչ է արել արտասահմանյան պետություններին՝ դադարեցնել ինքնավար Իրաքյան Քրդստանից նավթի ներմուծումը եւ առեւտրով զբաղվել միայն կենտրոնական կառավարության հետ:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելին հայտարարել է, որ Գերմանիայի ուժեղ կառավարությունն այժմ ավելի կարեւոր է ԵՄ-ի համար, քան երբեւիցե, եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կոալիցիա ձեւավորելու շուրջ բանակցությունների հաջողության հույս է հայտնել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 25-ին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ առ ոչինչ է համարում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում հանրաքվեի արդյունքները:
Լազարյան ճեմարանը գործում է և չի փակվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան։ Նա հավաստիացրեց, որ նման բան չկա և դպրոցը չի օպտիմալացվում։
Մեծ Բրիտանիան պետք է Եվրամիությունից դուրս գալու գործընթացի (Brexit) շրջանակներում Եվրամիությանը (ԵՄ) վճարի 52 միլիարդ եվրո, որպեսզի մարի գործող եվրոպական ծրագրերի գծով ավելի վաղ հոժարակամ ստանձնած ֆինանսական պարտավորությունները:
Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան չի բացառել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալման հնարավորությունը:
Իրանը միակողմանի կարգով փակել է Իրաքյան Քրդաստանի հետ ցամաքային սահմանը Իրաքի իշխանությունների համապատասխան դիմումից հետո:
Մեզ համար կարևորագույն ձեռքբերում է, որ Գերմանիան այսօր Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հաստատուն աջակիցը: